«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է կորոնավիրուսի տարածման հետ կապված անվտանգության նկատառումների մասին:
«Հատուկ նկատառումնե՞ր. ոչ, մենք պարզապես ձեռք ենք սեղմում: Գրկախառնություննե՞րը. ես սիրում եմ գրկախառնություններ, բայց այնքան վարպետ չեմ, որքան՝ Կլոպը, բայց ես ես փորձում եմ»,- ասել է Գվարդիոլան:
Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ նոր կորոնավիրուսով առաջին անգամ ֆուտբոլիստ է վարակվել: Նրա անունն այդպես էլ չհաղորդվեց, բայց հայտնի էր, որ նա Սիենա շրջանից է: Ընդ որում, Իտալիայում արդեն որոշում է կայացվել մի շարք հանդիպումներ անցկացնել առանց հանդիսականի: