Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բավարիային»։
Խաղի 2-րդ րոպեին Մյուլլերի փոխանցումից հետո Գնաբրին առաջ մղեց հյուրերին՝ առաջնությունում խփելով իր 12-րդ գնդակը: 7-րդ րոպեին աչքի ընկավ նաև Ջոշուա Կիմիխը: 15-րդ րոպեին թիմի նիդերլանդցի հարձակվող Զիրկզիին հաշիվը դարձրեց խոշոր՝ այս մրցաշրջանում անցկացրած 4-րդ խաղում խփելով 3-րդ գնդակը: 33-րդ րոպեին Կոուտինյոն էլ ավելի մեծացրեց իր թիմի առավելությունը՝ 4:0: Երկրորդ խաղակեսի 2-րդ րոպեին Կոուտինյոն խաղում խփեց 2-րդ գնդակը, իսկ 15 րոպե անց իր խոսքն ասաց նաև Գորեցկան՝ 6:0: 77-րդ րոպեից հետո թիմերը պարզապես մնացին խաղադաշտում՝ ավարտելով հանդիպումը: Մյունխենյան թիմի երկրպագուների անկարգապահ պահվածքի պատճառով մրցավարը նախ դադարեցրեց հանդիպումը, իսկ հետո փոխադարձ համաձայնությամբ թիմերը չխաղացին, այս պարզապես ավարտեցին հանդիպումը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խաղին չմասնակցեց վնասվածքի պատճառով:
24 տուրից հետո «Բավարիան» ունի 62 միավոր ու կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Հոֆենհայմը» 34 միավորով կմնա 8-րդ հորիզոնականում: