Football-italia-ն հայտնում է, որ Ա Սերիայի 26-րդ տուրի բոլոր հանդիպումները, որոնք ենթադրաբար պետք է անցնեին առանց հանդիսականների, ներառյալ իտալական դերբին, հետաձգվել են մեկ այլ ամսաթվով:
Հիշեցնենք, որ Իտալիայում տեղի ունեցած կորոնավիրուսի համաճարակի պատճառով ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ, ուստի Իտալիայի առաջնության խաղերի մի մասը ստիպված է եղել անցնել փակ դռների հետևում:
Այսօր որոշվեց հետաձգել այդ հանդիպումները: Սերիայի Ա-ի 26-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 13-ին: