ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Սևանը» հյուրընկալել է «Անիին»:
Մարզային թիմը հաղթել է 3-2 հաշվով ու բարձրացել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: Տանտրերից դուբլ է ձևակերպել Մհեր Սահակյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Հասան Ատվի Մեհաննան:
Հյուրերից աչքի են ընկել Վալդո Ջունիոր Նթոնե Բիլունգան ու Սուլտան Ակսանովը: 5 միավորով «Անին» եզրափակում է մրցաշարային աղյուսակը: