«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի վնասվածք ստացած հարձակվողների՝ Սոնի ու Քեյնի ապաքինման ժամկետների մասին.
«Նրանց ապաքինումը արագ է ընթանում: Եթե ի սկզբանե մտածում էինք, որ նրանք 1-2 խաղ կխաղան, ապա հիմա մեծ է հավանականությունը, որ առաջնության վերջին 3-5 տուրում նրանք միասին դաշտում կլինեն»-ասել է Ժոզեն:
27-ամյա անգլիացին ենթարկվել էր վիրահատության, իսկ կորեացին ըստ նախնականի պետք է բաց թողի 6-8 շաբաթ: