«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը բացակայում է իր թիմի հայտացուցակից Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Բրյուգեի. հետ խաղում: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտնել է, որ ֆրանսիացի հարձակվողը մարզման ժամանակ վնասվածք է ստացել.
«Նա իրեն այնքան էլ լավ չէր զգում երեկվա մարզումից հետո: Նա վնասվածք ունի: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կավարտվի, բայց դեռ չգիտեմ, թե Մարսիալը որքան ժամանակով է դուրս մնացել շարքից»,- ասել է Սուլշերը:
Նշենք՝ ՄՅՈւ-ի մեկնարկային կազմում առաջին անգամ ընդգրկվել է նիգերիացի հարձակվող Օդիոն Իգալոն, որը «կարմիր սատանաներին» էր միացել այս ձմեռ՝ վարձակալության հիմունքներով:
Թիմերի միջև Բելգիայում կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: