«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Էվերթոնի» պաշտպան Մեյսոն Հոլգեյթով: Հնարավոր է, որ մանկունիանցիները փորձեն խաղացողին ձեռք բերել առաջիկա ամռանը: Ըստ Caughtoffside-ի, տրանսֆերի արժեքը կարող է կազմել 30 միլիոն ֆունտ:
Հիշեցնենք, որ վերջերս ՈւԵՖԱ-ն երկու մրցաշրջանով հեռացրել էր «Մանչեսթեր Սիթիին» Եվրագավաթներից ՝ ֆինանսական արդար խաղի կանոնների խախտման պատճառով: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ «քաղաքաբնակների» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կլքի ակումբը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գվարդիոլան մտադիր է մնալ «Մանչեսթեր Սիթիում»: