Շվեյցարական Նիոնում այսօր կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:
Իտալական «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, կմրցի մրցաշարի հնգակի հաղթողի ` «Սևիլիայի» հետ:
«Բազելի» մրցակիցը հայտնի կդառնա այսօր. Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում «ՌԲ Զալցբուրգ»-«Այնտրախտ» հանդիպումը հնարավոր փոթորկի պատճառով հետաձգվել էր և կկայանա այսօր` կեսգիշերին:
«Խետաֆեն», որը նախորդ փուլում պայքարից դուրս թողեց «Այաքսին», այժմ հանդիպելու է Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերի» հետ:
Եվրոպա լիգայի հայտնություն դարձած ԼԱՍԿ-ը կհանդիպի մրցաշարի ֆավորիտ «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մնացած զույգերը` ստորև.
«Ստամբուլ Բաշակշեհիր» — «Կոպենհագեն»
«Օլիմպիակոս — «Վուլվերհեմփթոն»
«Ռեյնջերս» — «Բայեր»
Վոլֆսբուրգ — «Շախտյոր»
«Ինտեր» — «Խետաֆե»
«Սևիլիա» — «Ռոմա»
«Այնտրախտ» / «Զալցբուրգ» — «Բազել»
ԼԱՍԿ — «Մանչեսթեր Յունայթեդ»
Առաջին հանդիպումները տեղի կունենան մարտի 12-ին: