MMA-ի ռուսաստանցի մարզիկ Ումար Նուրմագոմեդովը իր առաջին մենամարտը կանցկացնի UFC-ի շրջանակում, հաղորդում է ufcrussia-ն:
Նշվում է, որ Նուրմագամեդովի մրցակիցը դեռ հայտնի չէ: Այդ օրը մենամարտ կանցկացնի նաև նրա եղբայրը` Հաբիբ Նուրմագոմեդովը, ով կմրցի Տոնի Ֆերգյուսինի հետ:
Հավելենք, որ Ումարը իր կարիերայում անցկացրել է 12 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:
Մրցաշարը տեղի կունենա ապրիլի 18-ին` Նյու Յորքում: