Կորոնավիրուսի պատճառով ՈՒԵՖԱ-ն առայժմ չի ծրագրում փոխել Եվրո-2020-ի ժամկետները.
«Եվրո-2020-ը կմեկնարկի հունիսի 12-ին: ՈՒԵՖԱ-ն մատը զարկերակին է պահում այս հարցի շուրջ, բայց առայժմ ոչ մի հիմք չկա օրացուցային փոփոխություն կատարելու, բայց այս հարցը մշտական վերահսկողության տակ է»,-հայտնել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ խաղերը կկայանան հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ եվրոպական 12 քաղաքում:
Աշխարհում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի պաշտոնական 83272 դեպք: Հիվանդության հետևանքով մահացել է 2858 մարդ: Վիրուսը տարածված է 53 երկրում: