Կորոնավիրուսը ՕԽ-ի չկայացման պատճառ չի դառնա: Այդ մասին հայտարարել է Տոկիո-2020-ի կազմկոմիտեի գլխավոր տնօրենի տեղակալ Կացուրե Էնեն:
«Խաղերը կանցկացվեն ծրագրվածի պես, ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա: Մենք նույնիսկ չենք մտածում այդ ուղղությամբ»,- ասել է Էնեն:
Չնայած այս ամենին` կազմակերպիչները դիտարկում են օլիմպիական ջահի փոխանցումավազքի երթուղին ու երկարությունը փոփոխելու տարբերակը: Չինաստանում հայտնաբերված վիրուսի հետևանքով զոհվել է ավելի քան 2800 մարդ:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: