«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արձագանքել է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների՝ անգլիական թիմ հավանական տեղափոխության մասին խոսքերին.
«Ոչինչ չունեմ ասելու այդ մասին: Բայց ես նախընտրում եմ, երբ ֆուտբոլիստները մեր թիմի համար դրականն են խոսում, և ոչ թե «Դա վերջին տեղն է, ուր ես կգնամ»: Այս առումով սա հիանալի է, բայց մնացած առումնրով ես ոչինչ չունեմ ասելու»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» պատրաստ է մինչև ապրիլի վերջ ակտիվացնեկ Վերներին գնելու կետը, որպեսզի «ՌԲ Լայպցիգին» 58 մլն եվրո վճարել ու միանգամից բանակցություններ սկսել հարձակվողի հետ: Ընդ որում հաղորդվում էր, որ 23-ամյա գերմանացի ֆուտբոլիստն արդեն առաջարկներ է ստացել «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Յունայթեդից»:
Ընթացիկ մրցաշրջանում Վերները Բունդեսլիգայի 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: