Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտը նորից վնասվածք է ստացել, տեղեկացնում է The Sun-ը:
Ֆրանսիացին ազդրի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղում (1:2):
Հիշեցնենք, որ Լապորտը մեկ ամիս առաջ էր վերականգնվել ծնկի վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել 6 ամիս:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Լապորտը 7 հանդիպման է մասնակցել: