Պորտուգալացի պաշտպան Ռոլանդուն կարիերան կշարունակի «Բրագա» ակումբում, տեղեկացնում է Bola-ն:
Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել պորտուգալական ակումբ:
Ռոլանդուն նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Մարսելում», որը լքել էր 2019 թվականին:
34-ամյա ֆուտբոլիստը «Բրագայում» կխաղա մինչև 2022-ի հունիսը:
Պորտուգալիայի առաջնությունում «Բրագան» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: