Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում հայտնի է վերջին մասնակցի անունը:
«ՌԲ Զալցբուրգ»-«Այնթրախտ» խաղը հետաձգվել էր հնարավոր փոթորկի պատճառով ու կայացավ այսօր: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: Հյուրերից դուբլ ձևակերպեց Անդրե Սիլվան, իսկ տանտերերից աչքի ընկան Ժերով Օնջյուենեն ու Անդրեաս Ուլմերը:
Առաջին խաղում գերմանական թիմը հաղթել էր 4-1 հաշվով ու ընդհանուր հաղթելով 6-3 հաշվով դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա «Բազելի» հետ: