Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում մրցեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու բելգիական «Բրյուգեն»:
Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Պատասխան խաղի հենց սկզբում տանտերերը տիրեցին խաղացին առավելությանը: 23-րդ րոպեին մրցավարը ցույց տվեց 11 մետրանոց նշակետը՝ խաղադաշտից հեռացնելով Դելիին: 11 մետրանոցը հստակորեն իրացրեց Ֆերնանդեշը: 7 րոպե անց թիմում առաջին գոլը խփեց Իգալոն՝ եզրափակելով Մատայի փոխանցումը: 41 -րդ րոպեին օտվելով մրցակցի սխալից՝ ՄքԹոմինայը հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0: 82-րդ րոպեին իր գոլը խփեց նաև Ֆրեդը՝ 4:0: 93-րդ րոպեին Ֆրեդը դուբլ ձևակերպեց՝ 5:0:
Անգլիական գրանդն ընդհանուր առմամբ հաղթեց 6-1 հաշվով ու 1/8 եզրափակչում է: