Դուբայում ավարտին է մոտենում Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարը: Այսօր կայացել են կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները:
Արդեն տեղեկացրել էինք, որ եզրափակչի առաջին ուղեգրի տիրակալը Ստեֆանոս Ցիցիպասն էր:
Երկրորդ կիսաեզրափակչում խելահեղ պայքար ծավալվեց: Առաջին սեթում Մոնֆիսը ոչ մի խնդիր չունեցավ ու հաղթեց 6:2 հաշվով: Երկրորդ սեթում Ջոկովիչը 5 սեթ փոինթ ունեցավ, սակայն չկարողացավ օգտագործել: Թայ բրեքում Մոնֆիսը 3 մատչ փոինթ չօգտագործեց ու պարտվեց 8:10 հաշվով: Երրորդ սեթում Ջոկովիչը հաղթեց 6:1 հաշվով ու կխաղա եզրափակչում:
Ֆրանսիացին խլեց մրցակցի մատուցման 3 գեյմ՝ զիջելով սեփական չորսը: Մոնֆիսի անվան դիմաց գրանցվեց 7 էյս՝ մրցակցի 3-ի դիմաց:
Եզրափակչում կհանդիպեն Ջոկովիչն ու Ցիցիպասը: