Միլանի «Ինտերի» գլխավոր Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Լուդոգորեցի» նկատմամբ տարած հաղթանակը: Այս հանդիպումը Սան Սիրոյում անցկացվեց առանց հանդիսականների ՝ Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով:
«Դա տարօրինակ էր, այն չի պարզեցնում խնդիրը, քանի որ կարծես մարզում լիներ: Պետք է ասեմ, որ իմ խաղացողները ճիշտ են մոտեցել գործին, չնայած այն բանին, որ մենք հանդիպման ընթացքում պարտվում էինք: Մենք որոշ փոփոխություններ կատարեցինք, մյուս խաղացողներին ժամանակ տրամադրեցինք, և այժմ մենք առաջ ենք գնում»,- մեջբերում է Կոնտեին Goal-ը:
Հաղթելով բուլղարական թիմին, միլանացիները հասան մրցաշարի հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ առաջին խաղում նրանք հաղթեցին 2-0 հաշվով:
Կիրակի Ա Սերիայի 26-րդ տուրի, և ընդհանրապես առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը տեղի կունենա Թուրինում՝ «Յուվենտուս» – «Ինտեր», որը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Յուվենտուսի» հաղթանակը գնահատում է 2,28 գործակցով, «Ինտերի» հաղթանակը ՝ 3,35, իսկ ոչ ոքին՝ 3,25։