«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել կիսապաշտպաններ Ջեսի Լինգարդին և Անդրեաս Պերեյրային, որպեսզի ձեռք բերի «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշին, հայտնում է thesportreview-ը:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է ձեռք բերել Գրիլիշին այս ամառ: Միևնույն ժամանակ, մանկունիանցիները ցանկանում են բանակցություններ վարել «Ասթոն Վիլայի» հետ գործարքի շուրջ մինչև այս ամսվա ավարտը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ասթոն Վիլան» մտադիր է պահել Գրիլիշին՝ առաջարկելով նրան նոր պայմանագիր և զգալիորեն բարձրացնելով խաղացողի աշխատավարձը: