Լեգենդար ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովին հայտարարել է, որ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները վիսկի են խմել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Չելսիի» հետ առաջին խաղից առաջ: Հանդիպումն ավարտվել է գերմանական ակումբի՝ 3:0 հաշվով հաղթանակով:
Բոն Ջովիի խոսքով, նա մնացել է այն նույն հյուրանոցում, որտեղ գտնվել են «Բավարիայի» ֆուտբոլիստները՝ ժամանելով Լոնդոն: Ընդ որում, ռոքերի խոսքով, ալկոհոլը նրանց չի խանգարել խաղին նախապատրաստելիս.
«Ես իմ գործերով բարում էի, այնտեղ էին նաև «Բավարիայի» ֆուտբոլիստները՝ խաղից առաջ երեկոյան: Նրանք վիսկի և գարեջուր էին խմում:
Օհ, երևում է, իմ խոսքերից հետո ոմանք խնդիրներ կունենան»,- ասել է երաժիշտը talkSporti-ի եթերում: