Բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնությունն ավարտվեց: Հայտնի են լավագույն 4 թիմերը, որոնք կխաղան 4-ի եզրափակչում:
Վերջին խաղում «Ուրարտու Վբեթը» 80-68 հաշվով հաղթեց «Բորիսֆենին»: Խաղի ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց «Բորիսֆենից» Բրայան Սթարը՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից հետ եկած գնդակին ու իրականացրեց 3 ասիստ:
4-ի եզրափակիչը կկայանա Երևանում՝ մարտի սկզբին: