Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը կարող է հայտնվել «Աթլետիկոյում», հաղորդում է Mundo Deportivo-ն:
Մադրիդյան ակումբը արդեն կապվել է ֆուտբոլիստի գործակալների հետ: Նշվում է, որ գործարքը կարող է իրականացվել այս ամռանը:
Հիշեցնենք, որ Վիլիանը ԱՊԼ-ի այս մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման և դարձել `5 գոլի հեղինակ:
Հավելենք` նախկինում նշվում էր, որ բրազիլացին ամռանը կդառնա «Բարսելոնայի» խաղացող: