Իսպանական «Վալենսիայի» 44-ամյա երկրպագուն վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է Sky Italia-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում նա (1:4) մեկնել է Իտալիա, որտեղ էլ հիվանդացել է: Նշվում է, որ երկրպագուն Վալենսիայում ևս մեկ բուժզննում կանցնի:
Հիշեցնենք, որ Իտալիայում վարակվածների թիվը հասել է 453-ի, որից 12-ը մահացել են:
Հիշեցնենք, որ «Վալենսիա»-«Ատալանտա» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին` Վալենսիայում: