El Desmarque-ն հայտնում է, որ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է լքել անգլիական թիմը:
«Ռեալը» պատրաստվում է ամռանը ձեռք բերել եգիպտացի հարձակվողին և կարող է ֆուտբոլիստի համար առաջարկել ավելի քան 120 մլն ֆունտ։ Ֆուտբոլիստն ինքը նույնպես ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:
Թիմը կարող է լքել նաև Ռոբերտո Ֆիրմինոն․ «Բավարիան» պատրաստվում է առաջարկ անել «Լիվերպուլին»՝ հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի տրանսֆերի համար: Գերմանական ակումբը պատրաստվում է արդեն այս ձեռք բերել բրազիլացուն։ Հավանաբար, մյունխենյան ակումբը ֆուտբոլիստի համար կառաջարկի 75 միլիոն ֆունտ, հայտնում է Mirror-ը: