Իտալական «Ռոման» անդրադարձել է այն փաստին, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Գենտի» հետ պատասխան խաղում ընդգրկված է իրենց մեկնարկային կազմում.
«Մեկ այլ մեկնարկ Մխիթարյանի համար:
Ստեղծարարն այսօր նորի՞ց գործի մեջ կլինի»,- գրել է «Ռոմայի» Թվիթերի էջն ու հրապարակել Մխիթարյանի մասնակցությամբ գոլերի ու գոլային փոխանցումների տեսանյութը:
Another start for @HenrikhMkh!
— AS Roma English (@ASRomaEN) February 27, 2020
The creator again tonight? ✨#ASRoma #UEL #GentRoma
pic.twitter.com/DXq7iZvSRW
Հիշեցնենք՝ «Գենտի» հետ առաջին խաղում Մխիթարյանը փոխարինման մտավ, իսկ «Ռոման» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ: