«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պոլ Պարկերը կարծում է, որ «կարմիր սատանաները» պետք է վաճառեն կիսապաշտպան Պոլ Պոգբային.
«Պոգբան չափազանց շատ բացասական բան է իր հետ բերում ակումբին: Նա անհավանական որակներ ունի, բայց միջինում դա կարող է ցուցադրել 10-ից մեկում:
Կարծում եմ՝ ՄՅՈւ-ն պետք է վաճառի Պոլին: Նրա համար շատ դժվար կլինի վերադառնալ թիմ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա լավ մարզավիճակում չէ:
Պոգբայի գործակալն ասում է, որ «Յուվենտուսը» նրա տունն է: Ստացվում է՝ նա տնից մեկնել է արձակուրդի, իսկ հիմա ցանկանում է վերադառնալ: Կողքից այդպիսին է տպավորությունը»,- Պարկերի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը՝ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: 26-ամյա ֆրանսիացու տրանսֆերային արժեքը 100 մլն եվրո է գնահատվում: