«Պարտիզանի» կիսապաշտպան Զորան Տոշիչը կարիերան կշարունակի Չինաստանում: 32-ամյա ֆուտբոլիստը դարձել է «Թաիզհու Յուանդայի» խաղացող: Ակումբը խաղում է երկրի երկրորդ դիվիզիոնում:
Եթե հավատանք լուրերին, ապա ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպանը շատ մոտ էր «Կայրաթ» տեղափոխվելուն, այդ մասին հայտնում էր Sports.kz-ը:
Իր կարիերայի ողջ ընթացքում Տոշիչը խաղացել է սերբական «Պրոլետերիի», «Բանատ Զրենջանինի» և «Պարտիզանի», Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», «Քյոլնի» և Ռուսաստանի ԲԿՄԱ-ի կազմում: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա 2008/09 մրցաշրջանում դարձել է Անգլիայի չեմպիոն, չնայած նա թիմի կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում: