«Այաքսի» նախկին մարզիչ Մարկո վան Բաստենը խոսել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ ծանոթանալու մասին:
«Ես վերադարձա «Այաքս» որպես մարզիչ: Մի անգամ մարզմանը մի տղա ինձ հունից հանեց: «Դուք, Վան Բաստեն, ցույց տվեք ինձ այն, ինչի ունակ եք», — ասաց նա ինձ:
Բայց ես այլևս չէի կարող ոտքով շարժվել այնպես, ինչպես նախկինում էր: Ո՞վ էր այս երեխան: Վստահ եմ, որ նրան ճանաչում եք: Նրա անունն էր Զլատան»,- վան Բաստենի խոսքերն է մեջբերում calciomercato-ն: