Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիոնը» ընդունեց «Յուվենտուսին» (1:0): Ակումբները հետաքրքրիր ցուցանիշ են գրանցել, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Տանտերերը իտալական թիմի հետ հանդիպումներում 2-րդ հաղթանակը տարան վերջին 10 խաղերում: Իսկ թուրինյան ակումբը այս մրցաշրջանում երկրորդ անգամ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ:
Այդպիսի դեպք գրանցվել էր Ա Սերիայի «Ֆիորենտինայի» դեմ խաղում, որը ավարտվել էր 0:0 հաշվով:
Հիշեցնենք, որ դիմակայության հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 18-ին`Թուրինում: