«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը մեկնաբանել է «Ռեալի» դարպասը խփած գնդակը: Կան կարծիքներ, որ գոլի դրվագում Ժեզուսը հրել է Ռամոսին.
«Ֆուտբոլը կոնտակտային սպորտ է: Ես չեմ հրել Ռամոսին, այլ պարզապես ձեռքերս դրել եմ նրա մեջքին: Դա խախտում չէ»,-ասել է բրազիլացին:
«Ռեալի» ու «Սիթի» միջև պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին: Հիշեցնենք, որ առաջին խաղում Գվարդիոլայի թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել: