Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» հյուրընկալվելիս մրցել է «Գենտի» հետ ու ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը: Երկու խաղի արդյունքում հռոմեացիները 2:1 հաշվով առավելության են հասել ու դուրս եկել հաջորդ փուլ:
Հանդիպման հաշիվը խաղի 25-րդ րոպեին բացել է «Գենտի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը, 4 րոպե անց «Ռոմայի» կազմում հաշիվը հավասարեցրել է Ջասթին Կլյուվերտը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հիանալի անցումից ու փոխանցումից հետո գրավելով բելգիացիների դարպասը:
Ավելին անել թիմերին չի հաջողվել ու խաղն այդպես էլ ավարտվել է:
Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է եղել ու մասնակցել ամբողջ հանդիպմանը: