«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ հանդիպման արդյունքը, հաղորդում է Daily Mail-ը:
«Շատ լավ արդյունք էր: Առաջին խաղակեսը անցավ հավասար պայքարում:
Առաջինը գնդակ բաց թողեցինք, բայց կարողացանք շրջել խաղի ընթացքը:
Մենք 4 տարի աշխատում ենք Պեպի հետ և ամեն անգամ զարմանում ենք նրա ֆուտբոլային ինտելեկտի վրա: Գվարդիոլան անակնկալների մասնագետ է:
Նրա հետ աշխատելը իրական հաճույք է»,- ասել է բելգիացին:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին`Մանչեսթերում: