«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կիսվել է առաջիկա էլ կլասիկոյից սպասելիքներով.
«Այդ խաղը կդառնա իմ մարզական կարիերայի ամենակարևոր խաղը: Այնտեղ մեծ փորձ կկուտակեմ: Ես շատ եմ ցանկանում մասնակցել այդ խաղին: Հիշում եմ աներևակայելի Ռոնալդինյոյին: Հիշում եմ, որ մի անգամ նա շրջանցեց «Ռեալի» մի քանի խաղացողի ու դարձավ գոլի հեղինակ, ինչից հետո նրան ծափահարում էր ողջ ստադիոնը»,-ասել է Մարտինը: