«Բարսելոնայի» նորեկ Մարտին Բրայտվայտը խոսել է կապտանռնագույնների հարձակվող Լիոնել Մեսսիի մասին.
«Նա ամեն ինչ շատ բնական է անում: Ոչ ոք չի ասի, որ իրեն դուր չի գալիս Մեսսիի խաղը: Նա զգում է ֆուտբոլն այնպես … չգիտեմ, թե ինչպես ասել: Եթե ֆուտբոլը կրոն լիներ, Լիոնելն Աստված կլիներ: Նա վերահսկում է խաղը: Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է: Մեր բախտը շատ է բերել նրա հարցում:
Հիմա մենք թիմակիցներ ենք, դա հիանալի է»,- Բրայտվայտի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Մեսսին «Բարսելոնայի» սան է: Կապտանռնագույնների հիմնական կազմում արգենտինացին նորամուտը նշել է 2004 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 23 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: