Այսօր «Բավարիա» ֆուտբոլային ակումբը դառնում է 120 տարեկան:
«Բավարիան» Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբն է և աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը:
Ըստ ՖԻՖԱ-ի, «Բավարիան» զբաղեցրել է 3-րդ տեղը XX դարի լավագույն ֆուտբոլային ակումբների ցանկում: Երեկ մյունխենյան թիմը ներկայացրեց այս տարեդարձին նվիրված մարզաշապիկները: