Անգլիական Պրեմիեր լիգայում փառքի սրահ կստեղծվի, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այնտեղ ընդգրկվելու են կարիերան ավարտած ֆուտբոլիստները, ովքեր իրենց հետքն են թողել ԱՊԼ-ի պատմության մեջ:
Փառքի սրահի առաջին անդամների անունները հայտնի կդառնան մարտի 19-ին: Երկրպագուները հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն հիմնադրվել է 1992 թվականին: