«Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը խոսել է այն ժամանակների մասին, երբ մադրիդյան ակումբը մարզում էր Ժոզե Մոուրինյուն.
«Մոուրինյուի մեջ դուր էր գալիս նրա դրական մեծամտությունը: Երբ նա առաջին անգամ մտավ «Ռեալի» հանդերձարան, այնտեղ նստած էին Ռոնալդուն, Կական, Բենզեման, ես, Սնեյդերն ու մյուսները: Ժոզեն միանգամից ասաց. «Եթե դուք անեք միայն այն, ինչ ես ասում եմ, մենք երբեք չենք պարտվի»: Այդ պահին ցանկանում էինք ծիծացել, բայց բոլորը վախենում էին Մոուրինյուից: Լուրջ էին ընդունել:
Շուտով Ժոզեն ասաց, որ ես պետք է հեռանամ «Ռեալից», բայց, միևնույն է, ինձ դուր է գալիս այդ մարզիչը: Ճիշտ է, երբ բացեիբաց ասում են. «Մենք ձեռք ենք բերել Օզիլին, խաղալու է նա, և ոչ թե դու»: Այդ իսկ պատճառով ես տեղափոխվեցի «Տոտենհեմ»,- ասել է վան դեր Վարտը «Чемпионат»-ին տված հարցազրույցում: