Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վիրահատության կենթարկվի: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի քարտուղարությունը.
«Աջ կոճի հետ կապված մշտական խնդիրների պատճառով Սարգիս Ադամյանն այսօր կվիրահատվի Մուրնաու քաղաքում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ բաց կթողնի Ադամյանը:
Speedy recovery Sargis!
— TSG Hoffenheim EN (@achtzehn99_en) February 25, 2020
Due to ongoing problems with his right ankle, Sargis #Adamyan will be operated on today in Murnau. The #TSG striker will be out of action until further notice. pic.twitter.com/o8mWYydZe9
Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստն անցած շաբաթ բաց թողեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղը, որն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: