Ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ առաջին հանդիպման մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես Ռոնալդուին անձամբ չեմ ճանաչում, բայց կարող եմ ասել՝ նա մեծ պրոֆեսիոնալ է:
Սպորտային աշխարհը զգում է այդպիսի մարդկանց կարիքը: Հրաշալի կլինի հանդիպել նրան:
Կրիշտիանուին կանգնեցնելու հատուկ ծրագիր չունենք: Նրանց թիմում շատ աստղեր կան և պարզապես անհնար է բոլորին հսկողության տակ առնել:
Մրցակցի հարկի տակ հեշտ չի կարող լինել: Շեշտը դնելու ենք թիմային խաղի վրա»,- ասել է Գարսիան:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ 24:00-ին: