Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը խոսել է Dubai Duty Free tennis championships 2020-ի մեկնարկային շրջանում թունիսցի Մալեկ Ջազիրիին 6:1, 6:2 հաշվով հաղթելու մասին.
«Սա մրցաշարի հիանալի մեկնարկ է: Կարոտել էի այստեղ հանդես գալուն: Դուբայում ինձ շատ է դուր գալիս: Հաճույք եմ ստանում երեկոյան սեսիաներից: Կարծում եմ` առաջին խաղում ես ամեն ինչ արեցի հենց այնպես, ինչպես պատկերացնում էի: Իհարկե, որոշ հարցերում միշտ կարելի է ավելացնել, բայց ես գոհ եմ իմ խաղից»,- Ջոկովիչի խոսքերն է փոխանցում մրցաշարի պաշտոնական կայքը:
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Ջոկովիչը կմրցի գերմանացի Ֆիլիպ Կոլշրայբերի հետ:
«Նախորդ տարի ես նրան պարտվեցի Ինդիան-Ուելսում` երկու շրջանում: Գիտեմ, թե նա ինչի է ունակ: Նրան դուր է գալիս մեծ արենայում թոփ-թենիսիստների հետ խաղալը: Ֆիլիպն ահռելի փորձ ունի: Նա հիանալի մարզավիճակում է: Չնայած իր տարիքին` Ֆիլիպը շարունայում է խաղալ բարձր մակարդակում: Միանշանակ, նրան չեմ թերագնահատի: Կպատրաստվեմ: Ես ինձ հիանալի եմ զգում կորտում, վստահ եմ իմ ուժերին: Լավ հարվածներ եմ կատարում: Հուսով եմ`հաջորդ խաղում էլ այդպես կլինի»,- ասել է Ջոկովիչը: