Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է «Լիվերպուլի» մրցելույթների մասին, տեղեկացնում է ESPN-ը:
«Չեմ ցանկանում, որ «Լիվերպուլը» հաղթի Պրեմիեր լիգան: Ես «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող և ինձ չեն կարող ուրախացնել նրանց հաջողությունները:
Սակայն, որպես ֆուտբոլասեր պետք է խոստովանեմ ՝ նրանք արժանի են չեմպիոնական տիտղոսին:
Իսկ մենք պետք է շարունակենք քրտնաջան մարզվել և կատարելագործել մեր խաղը», — ֆրանսիացու խոսքերը մեջբերում է ESPN- ը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» վաստակել է 79 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:
Հավելենք, որ Պոգբան գալիք ամռանը ուզում է փոխել ակումբը: Նրա ծառայություններով հետաքրքրված են՝ «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։