Պարագվայական «Խեներալ Դիաս» ակումբի դարպասապահ Գուստավո Սերդանի մասնակցությամբ զվարճալի միջադեպ է գրանցվել Պարագվայի առաջնության 6-րդ տուրի` «Գուարենյայի» հետ խաղում:
16-րդ րոպեին հյուրերն աջ եզրում գրոհ են իրականացրել: Տանտերերի պաշտպանները կարողացել են խլել գնդակն ու փոխանցում կատարել Գուստավոյին: Դարպասապահը որոշել է չշտապել գնդակը դաշտի սահմաններից դուրս հանելու հարցում, տեսնելով վրա հասնող հարձակվողին, այլ փորձել է շրջանցել նրան: Գիտակցելով, որ արագության առումով մրցակիցն առավելություն ունի, Սերդանը փորձել է մարմնով փակել գնդակը, սակայն խճճվել է սեփական գործողություններում ու գնդակն ուղարկել սեփական դարպասը, ինչը զվարճացրել է հյուրերի երկրպագուներին:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով. առաջին կեսի վերջնամասում «Խեներալ Դիասը» պատասխան գոլն է խփել, իսկ երկրորդ թիմերից ոչ մեկին չի հաջողվել աչքի ընկել խփած գնդակով:
Ի դեպ, «Խեներալը» խաղն ավարտել է 10 հոոգով. 89-րդ րոպեին թիմը մնացել է 10 հոգով: