Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` «Ինտերի» ու «Լուդոգորեցի» միջև խաղը կկայանա առանց հանդիսականի: Այս մասին հայտնում է բուլղարական ակումբի պաշտոնական կայքը:
ՈւԵՖԱ-ն համապատասխան նամակն ուղարկել է երկու ակումբներից էլ: Խաղը կկայանա փետրվարի 27-ին Միլանում:
Հիշեցնենք` Իտալիան դարձել է կորոնավիրուսի`աշխարհում չորրորդ խոշորագույն օջախը:
Արդեն 229 մարդ է հիվանդացել, 6-ը մահացել են, լավացել է միայն մեկը: Վիրուսի տարածման պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել են Իտալիայի առաջնության մի շարք հանդիպումներ, ինչպես նաև մասսայական սպորտային միջոցառումներ Վենետո, Լոմբարդիա և Պյեմոնտե շրջաններում: