«Միլանը» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակի ծառայություններով:
Ըստ Calciomercato-ի, միլանյան ակումբը կփորձի այս ամառ կազմակերպել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Նշվում է, որ Դորտմունդի «Բորուսիան» նույնպես հավակնում է ֆուտբոլիստին, սակայն, Իսակը ինքն էլ նախկինում հայտարարել էր, որ չի պատրաստվում վերադառնալ գերմանական ակումբ:
Այս մրցաշրջանում հարձակվողը խփել է 14 գոլ և 3 գոլային փոխանցում կատարել 30 հանդիպումներում «Ռեալի Սոսյեդադի» կազմում: