Լոնդոնի «Չելսիի» նախկին դարպասապահ Մարցին Բուլկան խոսել է Էդեն Ազարի մարզավիճակի մասին, հաղորդում է Foot Truck-ը:
«Ազարը համբուրգերի և պիցցայի սիրահար է: Նրա գլխում միայն երկու բան կա ՝ ֆուտբոլ և զվարճանք: Էդենը սիրում է Fast Food օգտագործել:
«Չելսիում» ամեն ինչ կարգին էր, բայց «Ռեալում» նրա գործերը այնքան էլ լավ չեն: Հաշվի առնելով վերջին վնասվածքները, Էդենը պետք է հետևի իր քաշին»,- ասել է 20-ամյա դարպասապահը:
Հիշեցնենք, որ Ազարը վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 25-րդ տուրի «Լևանտեի» դեմ խաղում (0:1):
Մինչև այդ, 29-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով չէր խաղացել նախորդ տարվա նոյեմբերից մինչև փետրվար: