Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Ֆլորիան Տովենը կարիերան կարող է շարունակել «Ինտերում», հաղորդում է Sky Italia-ն:
Հաղորդվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախն է:
«Ինտերը» նախատեսում է 14 միլիոն եվրո ծախսել այս տեղափոխության վրա:
Տովենի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին: Այսպիսով, թիմերը հնարավորություն ունեն ավելի քիչ գումարով գնել ֆրանսիացուն:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Տովենը 2 խաղ է անցկացրել:
Հավելենք, որ նա ոտնաթաթի վնասվածք ուներ և ենթարկվել էր վիրահատության: