Telegraph-ը հայտնում է, որ «Լեսթերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Քրիստիան Ֆուխսի հետ:
Հաղորդվում է, որ 33-ամյա խաղացողը, 2020 թվականի հունիսին ակումբի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, պատրաստվում էր տեղափոխվել MLS: Բայց գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի և ակումբի ղեկավարության հետ զրույցից հետո նա փոխել է իր կարծիքը:
Այս մրցաշրջանում Ֆուխսը «Լեսթերի» կազմում անցկացրել 14 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Քրիստիանը խաղում է «Լեսթերի» կազմում 2015 թվականից: