Դուբայում շարունակվում է Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարը:
Դեռ ընթանում են 1/16 եզրափակչի հանդիպումները: Միմյանց հետ մրցել են պորտուգալացի Ժոաու Սոուսան ու սերբ Ֆիլիպ Կրայինովիչը: Առաջին սեթում սերբ թենիսիստը պարտվել է 4-6 հաշվով, իսկ երկրորդ ու երրորդ սեթերում հաղթել է նույն՝ 6:3 հաշվով:
Հաղթանակով է մեկնարկել նաև Ալեքսանդր Բուբլիկը: Ղազախստանի ներկայացուցիչը 2 սեթում՝ 6:2, 7:5 հաշվով առավելության է հասել լեհ Հյուբեր Հուրկաչի նկատմամբ:
1/8 եզրափակչում նախկինում իրենց տեղն ապահովել էին Կարեն Խաչանովը, Բենուա Պերը, Գաել Մոնֆիսը, Ռիշար Գասկեն, Նովակ Ջոկովիչը, Դենիս Նովակը, Յասուտակա Ուչիյաման ու Անդրեյ Ռուբլյովը: