«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Բավարիայի» դեմ առաջին խաղի վերաբերյալ սպասելիքներով:
«Մարզիչը մեզ ցույց կտա «Բավարիայի» ուժեղ և թույլ կողմերը: Բունդեսլիգան այնքան էլ դժվար առաջնություն չէ, որքան Պրեմիեր լիգան, այնպես որ նրանք ավելի շատ են հանգստանալու, քան մենք: Բայց մենք դեռ պատրաստ կլինենք նրանց խնդիրներ առաջացնել:
Իհարկե, «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը շրջադարձային պահ է «Չելսիի» համար: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում մենք վատ արդյունք ունեցանք, ուստի ստիպված եղանք արթնանալ և լավ խաղ ցուցադրել «Տոտենհեմի» դեմ: Մենք ֆանտաստիկ աշխատանք արեցինք, բայց հիմա մենք պետք է առաջ շարժվենք, խաղանք նույն տեմպով և շարունակենք հաղթել: Մենք կարող ենք խանգարել շատ թիմերի»,- մեջբերում է Կովաչիչին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: