«Լոռի ՖԱ»-ն և Արամ Քոչարյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի քարտուղարությունը: 23-ամյա կիսապաշտպանը 2018 թվականից էր հանդես գալիս «Լոռիում»: Նախորդ մրցաշրջանում «Լոռիի» կազմում ընդհանուր առմամբ 11 հանդիպման է մասնակցել:
«Լոռին» շնորհակալություն է հայտնում Քոչարյանին բարձր պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի և նվիրվածության համար, հաջողություն մաղթում կարիերայի հետագա ընթացքում։